Առողջապահության լրատու 16-17.2012
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը, որին մասնակցում էր մայրաքաղաքի, բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի 350 մանկաբույժ: Զեկուցումներ կարդալու նպատակով, միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ԱՊՀ երկրներում և աշխարհում ճանաչման արժանացած մանկաբույժ գիտնական-պրոֆեսորներ Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից:
Ողջունելով մասնակիցներին և հյուրերին, գիտաժողովը բացեց «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, ԱԺ մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նշելով, որ գիտաժողովին մեծ աջակցություն են ցուցաբերել «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը`«Երեխայի առողջությունն այսօր» համագործակցության շարունակական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և դեղագործական մի շարք ընկերություններ:
Բանախոսը հպարտությամբ արձանագրեց, որ հիմնադրման 5 տարիների ընթացքում ասոցիացիան անցել է պատասխանատու մի ճանապարհ, որն ուղղորդված է եղել մանկաբուժության ծառացած արդիական խնդիրների լուծմանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանը, մանկական մահացության նվազեցմանը, հաշմանդամ երեխաներին օգնելուն և հասարակության մեջ ինտեգրելուն, ինչն արժանապատվորեն և պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացրել են իրենց ջանքերը երեխաների ու դեռահասների առողջության վերակագնմանը նվիրաբերած առաջատար հայ մասնագետներ, որոնցից շատերն անդամագրվել են ասոցիացիային: Մանկաբույժների հայկական ասոցիացիան, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախորդ 4 տարիների ընթացքում կազմակերպել է գիտաժողովներ, որոնց բնագավառի փորձառու մասնագետ-գիտնականներ են մասնակցել ԱՊՀ երկրներից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից:
Պարոն Բաբլոյանն առանձնահատուկ շեշտեց, որ ասոցիացիան, գոյության ամբողջ ժամանակաշրջանում, չնայած ֆինանսական սուղ հնարավորություններին, կազմակերպել է «Մանկաբուժական դպրոց», որին մասնակից ավելի քան 500 մասնագետներ մայրաքաղաքից և մարզերից, յուրօրինակ որակավորման և ժամանակակից մանկաբուժության արդիական տեխնոլոգիաներին ու բուժման եղանակներին իրազեկվելու հրաշալի հնարավորություն են ստացել: Նվազագույն ներդրումներն առավելապես ուղղվել են մարզեր` մեծ արդյունք ստանալու ակնկալիքով:«Եթե մարզերում մենք կարողանանք նոր թափ հաղորդել մանկաբուժությանը, դա մեծ ձեռքբերում կլինի»,-նշեց նա: -Այս հնարավորությունն ընձեռում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Վորլդ վիժն» միջազգային կազմակերպությունը, մեր մյուս բոլոր գործընկերները, բոլոր նրանք, ովքեր ջանքեր են գործադրում մեր և մեր երեխաների բարեկեցության ու առողջական խնդիրների լուծման ուղղությամբ»:
Ասոցիացիայի նախագահն ավելորդ չհամարեց ընդգծելու, որ անցած հաշվետու ժամանակաշրջանում մշտական են եղել այցերը հանրապետության մարզեր, Ջավախք և Արցախ: Կազմակերպվել են սեմինար պարապմունքներ, զննվել հարյուրավոր երեխաներ, մշակվել են կլինիկական ուղեցույցներ, կատարվել գիտական աշխատանքների փորձաքննություն, ջանքեր են տարվում գերակա հիմնախնդիրների բացահայտման և դրանց լուծման ելքեր գտնելու ուղղությամբ:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի և նախարարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ջերմ վերաբերմունքով ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ձգտում են առավելագույնս սատարել առողջական խնդիրներ ունեցող հայ մանուկներին ու դեռահասներին, փաստեց, որ այս գործընթացում առկա է նաև Կառավարության հոգածությունը նոր ներդրումներ, նոր ռեֆորմների մեխանիզմ ներդրելու և աշխատեցնելու փորձեր:
«Ես մեծ գոհունակություն եմ ապրում, երբ համեմատելով բնագավառի մեր ձեռք բերած ցուցանիշները այլ` անգամ մեզնից շատ զարգացած, երկրների ցուցանիշների հետ, որոնց մենք ոչ միայն չենք զիջում, այլ շատերից առաջ ենք անցել,-նշեց նա` միաժամանակ փաստելով, որ այս գործընթացում շնորհակալանքի են արժանի դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու անշահախնդիր օգնությունը: -Մենք դեռևս շատ անելիքներ ունենք առողջության առաջնային օղակներում, հիվանդության վաղ հայտնաբերման ու բուժումն արդյունավետ կազմակերպելու բնագավառում»:
Վերջում փոխնախարարը հույս հայտնեց, որ հերթական գիտաժողովը կանցնի արդյունավետ և անզիջում մտքերի բախումների մթնոլորտում` ի շահ մեր երեխաների առողջության և կենսամակարդակի բարձրացման:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետտե Ահրենսը, ընթերցելով հիմնադրամի նախագահի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ իրենք հրաշալի են գիտակցում, թե ինչ կարևոր և պատասխանատու առաքելություն է ընկած իրենց ուսերին:
«Հայաստանում գրասենյակ հիմնելուց ի վեր, մենք աշխատել ենք մեծ ծանրաբեռնվածությամբ ու նվիրումով: Եվ ուրախ եմ, որ մեր համատեղ գործունեությունը որոշակի արդյունքներ է տվել, իր ելույթում նշեց տիկին Ահրենսը: -Նախորդ տարիների համեմատությամբ, Հայաստանում երեխաների մահացությունը նվազել է երկու անգամ, պոլիոմիելիտի դեպքեր չեն արձանագրվել, բնակչությանը մատակարարվում է բացառապես յոդացված աղ, արձանագրվել է առողջապահության կրթության առաջընթաց, երեխաների առողջության վերականգնման նպատակով կատարված ներդրումները մեծ մասամբ ծառայեցվել են նպատակին: Այդուհանդերձ, դեռևս լուրջ խնդիրներ առկա են, ինչը շտկելու համար շարունակական աշխատանք է անհրաժեշտ:
Համաձայն ՄԱԿ-ի վիճակագիրների գնահատման, Հայաստանում մանկական մահացության 65%-ը արձանագրվել է հետծննդյան առաջին 28 օրերի ընթացքում: Սա արդեն ոչ միայն մասնագիտական բարձրակարգ օգնության թերացման, այլ մոր և պտղի լիարժեքսնման և զարգացման սոցիալ-տնտեսական մի շարք գործոններով է պայմանավորված: Հատկապես, խոցելի են ծայրահեղ չքավոր և աղքատ ընտանիքները, որոնց լույս աշխարհ եկած երեխաների 5%-ից ավելին թերսնման խնդիր ունի: Մինչև 6 ամսական երեխաներին կրծքով կերակրելը լուրջ հիմնախնդիր է 33% մայրերի շրջանում, էլ չենք խոսում հավելյալ սննդով կերակրելու ֆինանսական անկարողության մասին (37%)»:
Բանախոսը ուշադրությունը հրավիրեց նաև հաշմանդամ երեխաների խմբի վրա, որոնց շրջանում տարվող աշխատանքները ոչ միշտ են լիարժեքորեն ծառայեցվում նպատակին: Բուժծառայությունների մատչելիության հետ կապված լուրջ խնդիրներ կան. ազգաբնակչության 68%-ը բժշկի է դիմում ծայրահեղ դեպքերում, ընդ որում ստիպված լինելով վճարել բժշկական մի շարք ծառայությունների համար, մինչդեռ այս կարգի երեխաների բուժումը պետք է բացառապես անվճար լինի:
ՀՀ կառավարության սոցապահովության և առողջապահության ոլորտի մի շարք ձեռնարկումները, բնականաբար, նոր որակի համագործակցություն է պարտադրում, ինչին մենք պատրաստ ենք արձագանքելու ամենայն պատրաստակամությամբ:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին հրավերի համար և ցանկանալ արդյունավետ աշխատանք,-եզրափակեց տիկին Ահրենսը:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ընթերցվեցին մի շարք արժեքավոր և ուսանելի զեկուցումներ` նվիրված հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշին, ստամոքսի և արգանդի պարանոցի բարորակ և չարորակ հիվանդությունների թվային ախտորոշմանը, 3 տարեկանից բարձր երեխաների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, աուտոիմուն հեպատիտի կլինիկական դեպքի նկարագրությանը և այլն: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին պրոֆեսոր Ա.Կուլիկովի «Վեգետատիվ դիսֆունկցիան որպես դեռահասների առողջության ինտեգրալ ցուցանիշ» զեկուցումը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...
Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում մրցանակակիրները երկուսն են...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...
Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...
Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...
Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն